Երբեմն խնդիրները կուտակուում են իրար գլխի։ Ոչ թե էն պատճառով, որ ժամանակին չես լուծել, այլ ուղղակի զուգադիպել են։
Դրա համար ես ներողամիտ եմ խնդիրների հանդէպ։ Մէկ ա իրանք երկար կեանք չունեն, երբեմն թիթեռից էլ կարճ են ապրում։
Իսկ յետոյ, երբ աւելի հեռուից ես նայում, տեսնում ես դրանից իրական չափը։ Պարզուում ա, որ խնդիրները միշտ աւելի մեծ են թուում, երբ դրանց մէջ ես։ Մարդկային տրամաբանութիւն ա, որ ենթադրում ա, որ կարելի ա միայն մեծ բանի մէջ լինել։
Ես կասէի մարդկային սովորութիւն ա, ամէն ինչին մէջից նայել։ Նոյնիսկ սեփական մարմնին։ Մեզ ասում են, որ մենք մարմնի մէջ ենք, բայց եթե իմ մարմինը բացէք, ինձ չէք տեսնի ներսում։ Ես ոչ մարմնի մէջ եմ ոչ մտքերի։ Իսկ դրսում խնդիրներ չկան։