Ինձ համար դժուար ա սահմանել յարաբերութիւնների տեսակները, ձեւերը, կանոնները եւ այլն։ Ես յարաբերութիւնները մի ձեւով եմ հասկանում՝ շփուելու փոխադարձ ցանկութիւն։ Բայց դա չի նշանակում, որ ինձ համար յարաբերութիւնները քմահաճոյք ա։
Քմահաճոյք – իր ախորժակին համեմատ անտրամաբան փափաք՝ որոշում, քմայք: Անկայուն կամք, որ կախված է տրամադրութիւնից։
Յարաբերութիւններ ունենալու ցանկութիւնը կամ դրա բացակայութիւնը պէտք ա լինի հիմնաւոր։ Եւ քան զի մարդն էն ա ինչ կայ ու ենթադրաբար չի կեղծում, ապա յարաբերութիւնները ժամանակի հետ խորանում են եւ ոչ հակառակը։
Ինչ վերաբերում ա յարաբերութիւնների ձեւերին ու տեսակներին, դրանք ինձ համար առարկայական չեն։ Այսինքն կապ չունի մարդը ընկեր ա, հարեւան, ծանօթ, բարեկամ, զուգընկեր թե սիրած։ Դուք ինքներդ էք որոշում ինչպէս յարաբերուել, ըստ ձեր ցանկութեան։ Նոյնիսկ պոստֆակտում կարիք չկայ սահմանել յարաբերութեան տեսակը։ Կարեւորը էն ա, որ կողմերը ցանկութիւն ունենան դրա մէջ լինելու։
Սահմանելը վատ ա նրանով, որ սահմանուած բառերի համար արդէն կան սահմանուած կանոններ։ Ու մարդը ոչ թե մտածում ա իր զգացմունքների մասին, այլ տուեալ կանոններին համապատասխանելու։
Յաճախ մարդիկ ասում են, որ սէրը առանձնայատուկ բան ա յարաբերութիւնների մէջ։ Ինձ համար սէրը միատեսակ ու միաձեւ ա (առնուազն Օքսիտոցինի եւ Էնդորֆինի մակարդակում)։ Ես սիրում եմ բոլոր մարդկանց որոնց հետ յարաբերութիւններ ունեմ։ Ի հարկէ սէրը քանակապէս կարա տարբեր լինի, ինչէս յարաբերութիւնների խորութիւնը, բայց տեսակը բոլոր դէպքերում նոյնն ա։
Ինչ վերաբերում ա սեքսին, ըստ իս դա ոչ մի կապ չունի յարաբերութիւնների հետ։ Ես յարաբերութիւնները չեմ ընտրում սեքսով պայմանաւորուած, ուղիղ հակառակը։
Ամփոփելով միտքս ուզում եմ ասել՝ չնայած բոլոր պատկերացումներին որ մարդիկ ունեն սիրոյ, սեքսի, ընկերութեան եւ այլի մասին, ինձ համար մնում ա էական միայն մի բան, արդեօք կայ փոխադարձ ցանկութիւն շփուելու թե չէ։