Մարդը հոգեսոմատիկ կենդանի ա։ Բանականութիւնը էդքան էլ հեշտ չի տրուել մեզ։

Ապացուցուած փաստ ա

Չգիտեմ որ բառով առաւել յարմար կը լինի խօսել մարդու մտաւոր ունակութիւնների մասին։ Կարծես ընդունուած ա «բանականութիւն» անուանել եւ դրանով գերադասել մարդուն գոյութիւն ունեցող ամէն բանից։

Եթե փորձեմ սահմանել բանականութիւն բառը, կը գտնուի մէկը, որը ինձ կուղարկի վիքիպեդիայի երկար յղում։ Դրա համար դիտարկենք եղած սահմանումը՝

Բանականութիւնը ճշմարտութիւնը գտնելու նպատակով տրամաբանութեան ունակութեան օգտագործումն է՝ նոր կամ գոյութիւն ունեցող ինֆորմացիայից եզրակացութիւններ անելով։

Մեր օրերում, նման սահմանում էդքան էլ վեհ չի հնչում, ոնց տաս տարի առաջ էր։ Դա արդէն սմարթֆոններն են անում։

Նոյնիսկ ստորադաս կենդանիները աւելի լաւ որոշումներ են կայացնում քան մենք։ Մարդիկ վնասում են բնութիւնը, վնասում են իրենց մարմինը, մտածում են ու չեն հասկանում ինչ կարելի ա ուտել, միեւնոյն ժամանկ շունը հոտ ա քաշում ու արդէն գիտի։

Կայ մի տեսութիւն, ըստ որի նախամարդը փսիխոդելիկ սունկ ա կերել, ու դրա արդիւնքում բանականութիւն ձեռք բերել։ Եթե համարենք, որ էս վարկածը ճիշտ ա, արդեօ՞ք դա բանականութիւն ա, որ ձեռք ա բերել, թե՞ խելագարութիւն։

Ես ամէն օր տեսնում եմ մարդկանց, որոնք տառապում են իրենց մտքերի պատճառով։ Միեւնոյն ժամանկ շարունակում են ինտենսիւ սնուցել դրանք մինչեւ դեղորայքային բուժման կարիք լինի։

Դրա համար մարդկանց համարում ենք պսիխոսոմատիկ կենդանիներ են։ Մտքերից կարող են հիւանդանալ։ Պսիխոսոմատիկ հիւանդութիւնները ապացուցուած են, իսկ պսիխոսոմատիկ բուժումները՝ ոչ։

Ուզում եմ ասել, մեր մտքերը մեր առաւելութիւնը չեն, մեր թերութիւնն են։ Դրա համար բուդդիստները սովորում են մտքեր չունենալ, ու երբ կարողանում են հասնել դրան, իրական հանգստութիւն ու երջանկութիւն են զգում։ Դա անուանում են Նիրվանա։